Բովանդակություն
600.0103.09.06․06
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
9 հունիսի 2006 թվականի №103Ա
ք. Երևան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N67Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա տրամադրելու մասին» N 56Ա որոշումը, 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի N 56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման N 0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» N 79Ա որոշմամբ հաստատված լիցենզիայի պայմանների 4.38, 4.39 և 4.41 կետերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված տարանցիկ հաշվի սպասարկման պայմանագրին։
- Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հատուկ, տարանցիկ և ընթացիկ հաշիվների ցանկին համաձայնություն տալու մասին» N 67Ա որոշման 1-ին կետի աղյուսակը լրացնել հետևյալ տողերով.
«2.5. Ինեկոբանկ 2050023005771002
3.10. Ինեկոբանկ 2050023005771001
3.11. Միջպետական բանկ 40807051500000000065
4.7. Ինեկոբանկ 2050023005771020
4.8. Միջպետական բանկ 40807840300000000065
5.3. Միջպետական բանկ 40807810000000000065
6.3. Ինեկոբանկ 2050023005771040»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
9 հունիսի 2006թ․
ժամը 1200