600.0212.21.1205

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

21 դեկտեմբերի 2005 թվականի №212Ա

ք. Երևան

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ
ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՇՎԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ
ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N67Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը  էլեկտրական էներգիայի  (հզորության) բաշխման լիցենզիա տրամադրելու մասին» N 56Ա որոշումը,  2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի  N 56Ա  որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի  (հզորության)  բաշխման N 0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» N 79Ա որոշմամբ հաստատված լիցենզիայի պայմանների 4.38, 4.39 և 4.41 կետերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված տարանցիկ հաշվի սպասարկման պայմանագրին:
  2. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003  թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հատուկ, տարանցիկ  և ընթացիկ հաշիվների ցանկին համաձայնություն տալու մասին» N 67Ա որոշման 1-ին կետի աղյուսակը լրացնել հետևյալ տողով.

« 2.4. Կոնվերս բանկ 1930000111255900»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

           

 

           ք. Երևան
  21 դեկտեմբերի 2005թ.
           ժամը 1200