600.0116.31.0805

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 2005 թվականի №116Ա

ք. Երևան

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԲԱՆԿԱՅԻՆ ԵՐԱՇԽԻՔԻՆ, ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ
ՏԱԼՈԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N67Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի  (հզորության) բաշխման լիցենզիա տրամադրելու մասին» N 56Ա որոշումը, 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի N 56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի  (հզորության)  բաշխման N 0092 լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» N 79Ա որոշմամբ հաստատված  լիցենզիայի պայմանների 4.38, 4.39 և 4.41 կետերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները  կարգավորող հանձնաժողովը որոշում է

  1. Համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված բանկային երաշխիքին։
  2. Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության հատուկ, տարանցիկ  և ընթացիկ հաշիվների ցանկին համաձայնություն տալու մասին” N 67Ա որոշման`

2.1        1-ին կետի աղյուսակը լրացնել հետևյալ տողերով.

« 3.3. Հայխնայբանկ                    160744511017

            3.4. Հայէկոնոմբանկ                 163008158236

            3.5. Արդշինինվեստբանկ           247460014100

            4.4. Հայէկոնոմբանկ                  163008152742

            4.5. Արդշինինվեստբանկ           247460014225

            5.2. Արդշինինվեստբանկ           247460014118

            6.2 .Արդշինինվեստբանկ           247460014233

  1. Տեխնիկական պայմանների դիմաց վճարումների հաշիվ (ՀՀ դրամ)

            7.1. Հայխնայբանկ                     160744511025

  1. Երկսակագնային հաշվիչների կանխավճարների մուտքագրման հաշիվ (ՀՀդրամ)

            8.1 Հայխնայբանկ                     160744511033»։

2.2    3.2 տողը փոխարինել հետևյալ տողով`

               «3.2 Կոնվերս բանկ                          1930000111250100»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

      ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
           ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                            Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

    

 

         ք․ Երևան
  31 օգոստոսի 2005թ․
          ժամը 1100