600.0067.17.10.03

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

17 հոկտեմբերի 2003 թվականի №67Ա

ք. Երևան

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ՀԱՏՈՒԿ, ՏԱՐԱՆՑԻԿ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈԻ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա տրամադրելու մասին» N56Ա որոշումը, 2002 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի օգոստոսի 30-ի N56Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման   N0092  լիցենզիայի պայմանները հաստատելու մասին» N79Ա որոշման 2-րդ կետով հաստատված N0092 լիցենզիայի պայմանների 4.38 և 4.39 կետերը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը  որոշում է

  1. Համաձայնություն տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հետևյալ հատուկ, տարանցիկ և ընթացիկ հաշիվներին.

   

1.

Հատուկ հաշիվ (ՀՀ դրամ)

1.1

Հայխնայբանկ

160485017810

2

Տարանցիկ հաշիվներ (ՀՀ դրամ)

2.1

Հայխնայբանկ

160485105318

2.2

Հայէկոնոմբանկ

163008152726

3

Ընթացիկ հաշիվներ (ՀՀ դրամ)

3.1

Հայխնայբանկ

160485017828

3.2

Կոնվերս Բանկ

19300111250100

4

Ընթացիկ հաշիվներ (ԱՄՆ դոլար)

4.1

Հայխնայբանկ

160482101781

4.2

Կոնվերս Բանկ

1930000111250101

 

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2003 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության տարանցիկ հաշիվների ցանկին համաձայնություն տալու մասին» №5Ա որոշումը։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ
 ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                         Ռ ՆԱԶԱՐՅԱՆ

 

  

        ք․ Երևան
  17 հոկտեմբերի 2003թ․
           ժամը 1500