Բովանդակություն
600.0002.08.01.01
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
08 հունվարի 2001 թվականի №2
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԻՑ
ՀԵՏՈ ՏՐՎՈՂ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԱԽԱԳԾԻ և ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» և «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու և «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
- Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումից հետո նրանց տրվող գործունեության լիցենզիայի նախագծին (հավելված №1)։
- Հավանություն տալ սակագնային մարժայի համաձայնագրի նախագծին (հավելված №2)։
- Ընդունել ի գիտություն, որ նշված փաստաթղթերը կարող են փոփոխվել սահմանված կարգով՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի համապատասխան որոշմամբ։
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ՝ Վ․ Մովսեսյան
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան