Բովանդակություն
600.0133.25.04.18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 ապրիլի 2018 թվականի № 133Ա
ք. Երևան
«ԷԼԵԳԻՍ Հ.Է.Կ.» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ №0107 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի №33Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23‑րդ, 30-րդ և 35-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշումը և հաշվի առնելով «Էլեգիս Հ.Է.Կ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի մարտի 23-ի և ապրիլի 17-ի գրությունները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հունիսի 12-ի «Սյունիք» բարեգործական հասարակական կազմակերպության «Եղեգիս» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0088 և №0101 լիցենզիաները «Էլեգիս ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ վերաձևակերպելու և ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի դեկտեմբերի 24-ի №94 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» №33Ա որոշմամբ «Էլեգիս Հ.Է.Կ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0107 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2033 թվականի հունիսի 12-ը։
- Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովի 2003 թվականի հունիսի 12-ի №33Ա որոշման 2-րդ կետով հաստատված՝ «Էլեգիս Հ.Է.Կ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Եղեգիս» փոքր հիդրոէլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0107 լիցենզիայի պայմանները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունիսի 12-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
25 ապրիլի 2018թ.