Բովանդակություն
600.0054.19.03.14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
19 մարտի 2014 թվականի № 54Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի №110Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի զ) կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» №110Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կարգի 1-ին գլխից հանել «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ՝» բառերը.
2) Կարգի 4.3 կետում «Որոտանի ՀԷԿՀ» ՓԲԸ-ի» բառերը փոխարինել «Փոխհոսքերը իրականացնողի» բառերով.
3) Կարգի 4.4 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«4.4 Փոխհոսքերն իրականացնողի կողմից Բաշխողին առաքած էլեկտրաէներգիայի քանակությունը (WԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`
WԲ = WԱՌ - WԱԻ + WՀՀՆ,
որտեղ`
WԱԻ-ն Փոխհոսքեր իրականացնողի կողմից Իրանի Իսլամական Հանրապետություն առաքված էլեկտրաէներգիան է, բացառությամբ Իրանի Իսլամական Հանրապետություն արտահանելու նպատակով Վրաստանի Հանրապետությունից ներկրված, ինչպես նաև այլ պայմանագրերով Փոխհոսքեր իրականացնողին հանձնված էլեկտրաէներգիայի,
WՀՀՆ-ն Հոսանքահաղորդման կետում հաշվառված` Իրանի Իսլամական Հանրապետությունից էլեկտրաէներգիայի ներհոսքն է:
WԲ-ի բացասական նշանով ստացվելու դեպքում այն համարվում է Փոխհոսքեր իրականացնողի կողմից էլեկտրաէներգիայի գնում Բաշխողից:»: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Շ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
ք. Երևան
19 մարտի 2014թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան