600.0131.12.04.17

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2017 թվականի № 131Ն
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի №110Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» №110Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի՝
    1) 1-ին գլխի «Փոխհոսքերը իրականացնող» պարբերությունում «Արտադրող» բառը փոխարինել «Լիցենզավորված անձ» բառերով.
    2) 4-րդ գլխի վերնագրում «ԱՐՏԱԴՐՈՂԻ» բառից հետո լրացնել «ԵՎ ՓՈԽՀՈՍՔԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ» բառերը.
    3) 4 կետում «կողմից Իրանի Իսլամական Հանրապետություն» բառերից հետո լրացնել «և (կամ) Վրաստան» բառերը, իսկ «Իրանի Իսլամական Հանրապետությունից» բառերից հետո՝ «և (կամ) Վրաստանից» բառերը.
    4) 3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «5.3 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաղորդողի կողմից հաղորդված Բաշխողի և Որակավորված սպառողի էլեկտրաէներգիան (WՀԲ) որոշվում է հետևյալ բանաձևով՝

WՀԲ=ΣWԲ+WՆ+WՈՍ

որտեղ՝
ΣWԲ-ն Արտադրողների (բացառությամբ մինչև 30ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող էլեկտրակայանների) և Փոխհոսքերն իրականացնողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունն է,
WՆ-ն Ներկրողի (բացառությամբ Փոխհոսքերն իրականացնողի) կողմից Հաղորդողին հանձնված էլեկտրաէներգիայի քանակությունն է,
WՈՍ-ն Որակավորված սպառողների համար Հաղորդողի կողմից հաղորդված էլեկտրաէներգիայի քանակությունն է:».
5) 4 կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Հաղորդողի կողմից փոխհոսքերի շրջանակում հաղորդված էլեկտրաէներգիայի ծավալը որոշվում է փոխհոսքերի շրջանակում ներմուծված էլեկտրաէներգիայի քանակով և չի ներառում փոխհոսքերի շրջանակում արտահանված էլեկտրաէներգիայի ծավալը:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
    ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
         ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                              Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ    

 

           ք. Երևան
      12 ապրիլի 2017թ.