Բովանդակություն
600.0752.28.12.10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 դեկտեմբերի 2010 թվականի №752Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը, 71-րդ հոդվածի 6-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի`
1) 2007 թվականի օգոստոսի 17-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №330Ա որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման №0163 թույլտվության պայմանների 3.1 կետի 2), 5), 6), 8), 10) ենթակետերի աղյուսակների 5-րդ, 6-րդ, 7-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ և 33-րդ տողերը.
2) 2007 թվականի դեկտեմբերի 14-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №651Ա որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման №0289 թույլտվության պայմանների 3.1 կետի 2), 5), 6), 8), 10) ենթակետերի աղյուսակների 29-րդ, 31-րդ, 36-րդ, 41-րդ, 47-րդ, 49-րդ,
51-րդ, 106-րդ, 110-րդ, 111-րդ, 115-րդ, 149-րդ, 168-րդ և 170-րդ տողերը.
3) 2009 թվականի նոյեմբերի 11-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №719Ա որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման №0678 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2), 5), 6), 8), 10) ենթակետերի աղյուսակների 1-ին, 2-րդ, 8-րդ, 9-րդ, 11-րդ, 14-րդ, 18-րդ, 20-րդ,
21-րդ, 26-րդ, 30-րդ, 34-րդ, 36-րդ, 42-րդ և 47-րդ տողերը.
4) 2009 թվականի դեկտեմբերի 23-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №819Ա որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման №0694 թույլտվության պայմանների 4-րդ կետի 2), 5), 6), 8), 10) ենթակետերի աղյուսակների 12-րդ, 14-րդ, 17-րդ, 19-րդ, 21-րդ, 47-րդ և 108-րդ տողերը.
5) 2010 թվականի հոկտեմբերի 27-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №564Ա որոշմամբ հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճախականությունների օգտագործման №0586 թույլտվության պայմանների 4-րդ կետի 1), 4), 5), 6), 7), 9) ենթակետերի աղյուսակների 5-րդ տողը.
6) 2007 թվականի հունվարի 19-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված թույլտվությունների գործողության ժամկետը երկարաձգելու մասին» №8Ա որոշման 2-րդ կետի համաձայն նոր խմբագրությամբ շարադրված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման №0054 թույլտվության պայմանների 3.1 կետի ա), ե), թ) ենթակետերի աղյուսակների «Սպիտակ - Նոր Խաչակապ, Սպիտակ – Ջրաշեն, Սպիտակ – Ղուրսալի, Սպիտակ – Սարահարթ, Նոր Խաչակապ – Սպիտակ, Ղուրսալի - Սպիտակ, Սարամեջ - Ջրաշեն, Ջրաշեն – Սարամեջ, Սարահարթ – Սպիտակ, Սարահարթ – Կաթնաջուր, Սարահարթ – Գոգարան, Սարահարթ - Պառնի, Կաթնաջուր – Սարահարթ, Գոգարան - Սարահարթ, Պառնի – Սարահարթ, Պառնի – Ծաղկաբեր, Պառնի- Սարալանջ. Պառնի – Գեղասար, Պառնի – Շիրակամուտ, Եղեգնաձորի վերահաղորդիչ կայան – Եղեգնաձորի հեռախոսային հանգույց, Քարագլուխ - Եղեգնաձորի վերահաղորդիչ կայան, Սալլի - Եղեգնաձորի վերահաղորդիչ կայան, Շատին – Սալլի, Սմբատաբերդ - Շատին, Սմբատաբերդ – Եղեգիս, Գողթանիկ - Սմբատաբերդ, Եղեգիս – Սմբատաբերդ, Մոզրով – Սմբատաբերդ, Արտաբույք – Սմբատաբերդ, Հորս - Սմբատաբերդ տողերը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք.Երևան
28 դեկտեմբերի 2010թ.
ժամը 1600