600.0327.02.1024

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2024 թվականի №327-Ն

ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի №379-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2023 թվականի նոյեմբերի 8-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը, տեխնիկատնտեսական տեղեկատվության ձևերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի №308-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №379-Ն որոշման՝

    1) 1 -ին կետի 2-րդ ենթակետում «և №2-20» բառերը փոխարինել «, №2-20, №2-21 և №2-22» բառերով.

          2) 2-րդ կետի՝

ա. 7-րդ ենթակետում «և №2-11» բառերը փոխարինել «, №2-11 և №2-21» բառերով,

բ. 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) պետական մասնակցությամբ լիցենզավորված անձը ներկայացնում է սույն որոշման №2 հավելվածի №2-22 ձևով նախատեսված տեղեկատվությունը, իսկ պետական մասնակցությամբ լիցենզավորված այն անձը, որի սակագների հաշվարկներում նախատեսված են Հայաստանի Հանրապետության կառավարությունից և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսեր, ներկայացնում է նաև սույն որոշման №2 հավելվածի №2-19 ձևով նախատեսված տեղեկատվությունը».

          3) №2 հավելվածի՝

ա. №2-4 ձևի աղյուսակի 2-րդ կետում «ծառայութուն» բառը փոխարինել «ծառայություն» բառով,

բ. №2-6, №2-7 և №2-9 ձևերի աղյուսակներին հաջորդող 3-րդ կետում, №2-10, №2-11, №2-12, №2-17, №2-18 ձևերի աղյուսակներին հաջորդող 2-րդ կետում «դեպքերի» բառից հետո լրացնել «, որոնց մասով տեղեկատվությունը ներկայացվում է առանձնացված տողով՝ կատարելով նշում այդ մասին» բառերը,

գ. №2-10 ձևի աղյուսակի 2-րդ կետում «գնված» բառից հետո լրացնել «(վաճառված)» բառը, իսկ նույն կետի 1-ին ենթակետում «մասնակիցների» բառից հետո՝ «և շուկայի հատվածների (բաղադրիչների)» բառերը,

դ. №2-13 ձևի աղյուսակի վերնագրում «ԱՐՏԱԴՐԱՆՔԻ» բառից հետո լրացնել «, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՆԵՐՀՈՍՔԻ, ԱՐՏԱՀՈՍՔԻ ԵՎ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՑԱՆՑՈՒՄ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ» բառերը, նույն աղյուսակի 1-ին և 2-րդ կետերի 1-ին ենթակետերում «Ընդամենը էլեկտրական» բառերից հետո լրացնել «էներգիա» բառը և 5-րդ կետի 2-րդ ենթակետում «էլեկրաէներգետիկական» բառը փոխարինել «էլեկտրաէներգետիկական» բառով,

ե. №2-14 և №2-18 ձևերի աղյուսակի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «էլկտրական» բառը փոխարինել «էլեկտրական» բառով,

զ. №2-18 ձևի աղյուսակի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով.

 

«

5)

Հաշվեկշռման և հաճախականության կարգավորման նպատակով երկրորդային և երրորդային պահուստի ապահովման համար հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողից

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

»

է. №2-19 ձևում «(գործադիր մարմնի ղեկավարի) անունը, ազգանունը, ստորագրությունը)» բառերը փոխարինել «անվանումը)» բառով, իսկ «202.... թ. ..........................................-ից 202.... թ. .......................................... –ը (նշել ժամանակաշրջանը)» բառերը՝ «(20______ թվականի ____________ (եռամսյակ)» բառերով.

        4) №2 հավելվածը լրացնել №2-21 և №2-22 ձևերով՝ համաձայն հավելվածի։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                                       Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

 

ք. Երևան
2 հոկտեմբերի 2024թ.