600.0363.14.10.20

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2020 թվականի №363Ն
ք. Երևան

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N308Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» N 308Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգի՝
    1) 1-ին կետում «2-17» թվերից հետո լրացնել «,2-18, 2-19» թվերը.
    2) 1 կետում «բաշխման,» բառից հետո լրացնել «մատակարարման» բառը.
    3) 2-րդ կետի 1-ին ենթակետում «,2-11» թվերից հետո լրացնել «,2-19» թվերը.
    4) 4-րդ ենթակետում «2-15» թվերից հետո լրացնել «,2-18» թվերը, իսկ «ձևով» բառը փոխարինել «ձևերով» բառով.
    5) 3-րդ կետում «փոքր հիդրոէլեկտրակայաններում» բառերը փոխարինել «էլեկտրակայաններում» բառով, իսկ «փոքր հիդրոէլեկտրակայանի» բառերը՝ «էլեկտրակայանի» բառով .
    6) N1 հավելվածի աղյուսակի 7-րդ, 8-րդ, 12-րդ և 13-րդ կետերում և 10-րդ սյունակի վերնագրում «բաշխման» բառից հետո լրացնել «(երաշխավորված մատակարարման)» բառերը.
    7) N1 հավելվածի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ և 17-րդ կետերով.

16.

Տեղեկատվություն սակագների հաշվարկում ներառված Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի սպասարկման և մարման, ինչպես նաև «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության  համար՝ վառելիքային, «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համար՝ նորոգման ծախսերի մասին (Հավելված N2, Ձև 2-18)

-

-

-

-

17.

Տեղեկատվություն ընկերության հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների սկզբնական և հաշվեկշռային արժեքների մասին  (Հավելված N2, Ձև 2-19)

-

-

-

-

-

-

-

-

-

8) N1 հավելվածը՝ աղյուսակից հետո, լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3. 16-րդ կետում նշված տեղեկատվությունը (Ձև 2-18) ներկայացնում են այն ընկերությունները, որոնց սակագների հաշվարկում ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի սպասարկման և մարման ծախսեր՝ այդպիսի վարկերի սպասարկման կամ մարման 1-ին վճարման եռամսյակից սկսած։».
9) N2 հավելվածի՝ 2-1 ձևի աղյուսակի 8-րդ, 2-2 ձևի աղյուսակի 5-րդ, 2-3 ձևի աղյուսակի 7-րդ, 2-4 ձևի աղյուսակի 7-րդ կետերում «բաշխման» բառը փոխարինել «մատակարարման (այդ թվում՝ երաշխավորված մատակարարման) և էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի» բառերով, իսկ 2-5 ձևի աղյուսակի 1.1 և 4-րդ կետերում՝ «մատակարարման (այդ թվում՝ երաշխավորված մատակարարի)» բառերով.
10) N2 հավելվածի՝
ա. 2-2 ձևի աղյուսակի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ և լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով.

«

2.

Էլեկտրական էներգիայի օգտակար առաքումը (տ.1-(տ.3.1+տ4.1)),

այդ թվում՝

hազ. կՎտժ

 

 

 

 

 

 

 

 

 

2.1

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.2

Այլ անձանց

 

 

 

 

 

 

 

 

 

 

                         

»,

 բ. 2-2 ձևը՝ աղյուսակից հետո, լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ կետով.
«2. Սույն ձևի 5-րդ կետով սահմանված էլեկտրական էներգիան մեկից ավելի սակագներով ձեռք բերելու դեպքում ներկայացվում է ըստ այդ սակագների (ներառյալ ավելացված արժեքի հարկը)՝ առանձին տողերով։».
11) N2 հավելվածի 2-5 ձևի աղյուսակի՝
ա. 1.1.5 կետում «Որոտանի ՀԷԿՀ» բառերը փոխարինել «ՔոնթուրԳլոբալ Հիդրոկասկադ» բառերով․
բ. 1.1.6 կետում «Ձորա ՀԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունից» բառերը փոխարինել «30 ՄՎտ և ավելի հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից, այդ թվում`»  բառերով․
գ. 1.1.7 կետում «վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ աշխատող կայաններից, ընդամենը, այդ թվում`» բառերը փոխարինել «այլ աղբյուրներից» բառերով․
դ․ 1.1.5.1, 1.1.7.1, 1.1.7.2, 1.1.7.2.1, 1.1.8, 1.1.8.1 կետերն ուժը կորցրած ճանաչել.
12) N2 հավելվածի 2-6 ձևի աղյուսակի՝
ա. 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «փոքր հիդրոէլեկտրակայաններից» բառերը փոխարինել «մինչև 30 ՄՎտ հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ աշխատող կայաններից» բառերով․
բ. 4-րդ կետի 1-4-րդ ենթակետերի «բ» պարբերություններում «հաշվառքի» բառերից հետո լրացնել «սարքի» բառերը․
գ. 5-9-րդ կետերում «վաճառքը» բառը փոխարինել «առաքումը» բառով․
դ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

20.

Ընդամենը սպառիչների (հաշվիչների) քանակը, այդ թվում `

հատ

 

 

1)

110 կՎ լարման ցանցերից սնվող

-"-

 

 

ա.

Ինդուկցիոն հաշվիչներ

-"-

 

 

բ.

Էլեկտրոնային հաշվիչներ՝ առանց Էլեկտրական էներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացման

-"-

 

 

գ.

Էլեկտրոնային հաշվիչներ՝ Էլեկտրական էներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացման հնարավորություն ունեցող

-"-

 

 

2)

35 կՎ լարման ցանցերից սնվող

-"-

 

 

ա.

Ինդուկցիոն հաշվիչներ

-"-

 

 

բ.

Էլեկտրոնային հաշվիչներ՝ առանց Էլեկտրական էներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացման

-"-

 

 

գ.

Էլեկտրոնային հաշվիչներ՝ Էլեկտրական էներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացման հնարավորություն ունեցող

-"-

 

 

3)

6 կՎ լարման ցանցերից սնվող

-"-

 

 

ա.

Ինդուկցիոն հաշվիչներ

-"-

 

 

բ.

Էլեկտրոնային հաշվիչներ՝ առանց Էլեկտրական էներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացման

-"-

 

 

գ.

Էլեկտրոնային հաշվիչներ՝ Էլեկտրական էներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացման հնարավորություն ունեցող

-"-

 

 

4)

0.38 կՎ լարման ցանցերից սնվող բնակչության մոտ տեղադրված հաշվիչներ

-"-

 

 

ա.

Ինդուկցիոն հաշվիչներ

-"-

 

 

բ.

Էլեկտրոնային հաշվիչներ՝ առանց Էլեկտրական էներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացման

-"-

 

 

գ.

Էլեկտրոնային հաշվիչներ՝ Էլեկտրական էներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացման հնարավորություն ունեցող

-"-

 

 

5)

0.38 կՎ լարման ցանցերից սնվող այլ սպառողների մոտ տեղադրված հաշվիչներ

 

 

 

ա.

Ինդուկցիոն հաշվիչներ

-"-

 

 

բ.

Էլեկտրոնային հաշվիչներ՝ առանց Էլեկտրական էներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացման

-"-

 

 

գ.

Էլեկտրոնային հաշվիչներ՝ Էլեկտրական էներգիայի ավտոմատ հաշվառման համակարգին միացման հնարավորություն ունեցող

-"-

 

 

».
13) N2 հավելվածի 2-6 ձևի աղյուսակից հետո 3-րդ կետում «սակագները» բառից հետո լրացնել «՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը» բառերը․
14) N2 հավելվածի 2-1, 2-2, 2-3, 2-4, 2-5, 2-6, 2-7, 2-8, 2-9, 2-10, 2-11 ձևերում «Կ.Տ.» բառերից հետո լրացնել «(առկայության դեպքում)» բառերը.
15) N2 հավելվածի 2-7 ձևի N3 աղյուսակի, 2-8, 2-13 ձևերի վերնագրերում «բաշխման» բառից հետո լրացնել «(երաշխավորված մատակարարի)» բառերը.
16) N2 հավելվածի 2-12 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N1 հավելվածի։
17) N2 հավելվածը լրացնել նոր՝ 2-18 և 2-19 ձևերով՝ համաձայն համապատասխանաբար N2 և N3 հավելվածների։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                                      ԳԲԱՂՐԱՄՅԱՆ

         

                ք.Երևան
      14 հոկտեմբերի 2020թ.