600.0308.06.06.08

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ 

6 հունիսի 2008 թվականի № 308Ն
ք. Երևան

  

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ
ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 
ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ  ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ 
ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը` Հայաստանի   Հանրապետության  հանրային ծառայությունները    կարգավորող  հանձնաժողովը  որոշում  է.

  1. Հաստատել էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը (հավելված):
  2. Ուժը կորցրած ճանաչել`
     1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 29 -ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ցանկի և ձևերի մասին» № 84 Ն որոշումը,         
    2) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի մարտի 2 -ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 29 -ի  № 84 Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 20 Ն որոշումը,
    3) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետությունում գործող փոքր հիդրոէլեկտրակայաններում էլեկտրական էներգիայի արտադրության  լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ձևը հաստատելու և  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 29 -ի  № 84 Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» № 108 Ն որոշումը,         
     4) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 22 -ի «Հայաստանի Հանրապետությունում էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության  լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ձևը հաստատելու և  Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի նոյեմբերի 29 -ի  № 84 Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» № 40 Ն որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՅԻՆ
         ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
             ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                   Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

     ք. Երևան
6 հունիսի 2008թ.