600.0048.22.02.12

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

22 փետրվարի 2012 թվականի №48Ն
ք.Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի 308Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» №308Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում` էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգում (այսուհետ` Կարգ), կատարել հետևյալ փոփոխությունները.
    1) Կարգի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «3) 2-2 ձևով սահմանված տեղեկատվությունը` կիսամյակային կտրվածքով` մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը:».
    2) Կարգի №2 հավելվածի 2-2 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
               ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                    ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                    Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

          ք. Երևան
     22 փետրվարի 2012թ.