Բովանդակություն
600.0174.22.06.16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունիսի 2016 թվականի № 174Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի №308Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» №308Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգի՝
1)1-ին կետից հանել «, 2-13, 2-14», իսկ 2-րդ կետից՝ «, 2-13 և 2-14» թվերը.
2)6-րդ կետում «տեղեկատվությունը» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն կարգի N2 հավելվածի 2-2 ձևի,» բառերը, իսկ «էլեկտրոնային տարբերակով» բառերից հետո՝ «՝ այն ուղարկելով «Մայքրոսոֆթ Օֆիս Էքսել» (Microsoft Office Excel) ծրագրային ձևաչափով՝ e-reports@psrc.am էլեկտրոնային հասցեին» բառերը.
3)№1 հավելվածում «10 ՄՎտ» բառերը փոխարինել «30 ՄՎտ» բառերով.
4)№1 հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.
«Տեղեկատվություն էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցնեզիա ունեցող անձից արտահանման և սեփական ու տնտեսական կարիքների համար գնված էլեկտրական էներգիայի և դրա դիմաց վճարումների վերաբերյալ (Հավելված N 2, Ձև 2-7, Աղյուսակ 3)».
5)№1 հավելվածի 13-րդ և 14-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
6)№2 հավելվածի 2-7, 2-8, 2-9, 2-10 և 2-11 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի, իսկ 2-13 և 2-14 ձևերն ուժը կորցրած ճանաչել: - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
22 հունիսի 2016թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան