Բովանդակություն
600.0379.08.11․23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 նոյեմբերի 2023 թվականի №379-Ն
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ԵՎ ՋԵՐՄԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ,
ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի №308-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 29-րդ հոդվածը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով որոշում է.
- Սահմանել՝
1) էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը՝ համաձայն №1 հավելվածի,
2) էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ ներկայացվող տեխնիկատնտեսական տեղեկատվության №2-1, №2-2, №2-3, №2-4, №2-5, №2-6, №2-7, №2-8, №2-9, №2-10, №2-11, №2-12, №2-13, №2-14, №2-15, №2-16, №2-17, №2-18, №2-19 և №2-20 ձևերը՝ համաձայն №2 հավելվածի:
- Սահմանել, որ`
1) 30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող հիդրոէլեկտրակայանում (հիդրոէլեկտրակայանների համալիրում) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձը էլեկտրական էներգիայի արտադրության փուլում ներկայացնում է սույն որոշման №2 հավելվածի №2-1 և №2-6 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,
2) ատոմային էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող անձը էլեկտրական էներգիայի արտադրության փուլում ներկայացնում է սույն որոշման №2 հավելվածի №2-2 և №2-6 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,
3) ջերմային էլեկտրակայանում Էլեկտրական էներգիայի (հզորության) և ջերմային էներգիայի արտադրության (ներառյալ դրանց համակցված արտադրության) լիցենզիա ունեցող անձը (բացառությամբ հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի) էլեկտրական էներգիայի արտադրության փուլում ներկայացնում է սույն որոշման №2 հավելվածի №2-3 և №2-6 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,
4) էլեկտրական էներգիայի հաղորդման լիցենզիա ունեցող անձը ներկայացնում է սույն որոշման №2 հավելվածի №2-4 և №2-10 ձևերով նախատեսված տեղեկատվությոնը,
5) էլեկտրական էներգիայի բաշխման (երաշխավորված մատակարարման)լիցենզիա ունեցող անձը ներկայացնում է սույն որոշման №2 հավելվածի №2-5, №2-9, №2-14, №2-16 և №2-20 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,
6) հաշվեշռման ծառայության մատուցման իրավունք ստացած՝ արտադրության լիցենզիա ունեցող անձը ներկայացնում է սույն որոշման №2 հավելվածի №2-3 և №2-7 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,
7) էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձը ներկայացնում է սույն որոշման №2 հավելվածի №2-8 և №2-11 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,
8) էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի լիցենզիա ունեցող անձը ներկայացնում է սույն որոշման №2 հավելվածի №2-12, №2-13 և №2-15 ձևերով նախատեսված տեղեկատվությունը,
9) էլեկտրական էներգիայի մեծածախ առևտրի լիցենզիա ունեցող անձը ներկայացնում է սույն որոշման №2 հավելվածի №2-17 ձևով նախատեսված տեղեկատվությունը,
10) էլեկտրական էներգիայի մատակարարման լիցենզիա ունեցող անձը ներկայացնում է սույն որոշման №2 հավելվածի №2-18 ձևով նախատեսված տեղեկատվությունը,
11)պետական մասնակցությամբ այն լիցենզավորված անձը, որի սակագների հաշվարկներում նախատեսված են Հայաստանի Հանրապետության կառավարությունից և (կամ) Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման ծախսեր, ներկայացնում է սույն որոշման №2 հավելվածի №2-19 ձևով նախատեսված տեղեկատվությունը։
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» №308-Ն որոշումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
8 նոյեմբերի 2023թ.