600.0376.09.10.19

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հոկտեմբերի 2019 թվականի № 376Ն
ք. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի №308Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 6-ի «Էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգը հաստատելու մասին» №308Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ էլեկտրաէներգետիկական և ջերմամատակարարման համակարգերի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվության ներկայացման կարգում (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
    1) Կարգի՝
    ա. 1-ին կետում «2-15» և 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2-12» թվերից հետո լրացնել  «, 2-16, 2-17» թվերը.
    բ. 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
    «4. Լիցենզավորված անձը տեղեկատվությունը հանձնաժողով է ներկայացնում առձեռն, փոստային կամ էլեկտրոնային եղանակով, հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:
      5.Էլեկտրոնային եղանակով տեղեկատվությունը ներկայացվում է փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգի (Mulberry) կամ հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի (www.psrc.am) առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով: Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքի առցանց հաշվետվությունների հանձնման էլեկտրոնային համակարգի միջոցով տեղեկատվության ներկայացման կարգը սահմանվում է հանձնաժողովի որոշմամբ:
      6.Առձեռն եղանակով ներկայացման դեպքում տեղեկատվության ներկայացման օր է համարվում հանձնաժողովում տեղեկատվության և ուղեկցող գրության փաստացի մուտքագրման օրը, փոստային եղանակով ներկայացման դեպքում՝ տեղեկատվության և ուղեկցող գրության փոստային բաժանմունքում ընդունվելու օրվա օրացուցային կնիքի արտատիպում նշված օրը, իսկ փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) ներկայացման դեպքում՝ տեղեկատվության և ուղեկցող գրության էլեկտրոնային առաքման օրը:».
    2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-12-րդ կետերով.
      «8. Փաստաթղթերի էլեկտրոնային շարժի համակարգով (Mulberry) տեղեկատվությունը ներկայացվում է Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով՝ էլեկտրոնային ստորագրությամբ, տեղեկատվությունում գրանցումները կատարվում են Յունիկոդ (U№icod) ձևաչափով, իսկ այլ տվյալներ ներկայացնելու համար կիրառելի են Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel), Մայքրոսոֆթ Վորդ (Microsoft Word) և Փի Դի Էֆ (PDF) ձևաչափերը:
      9. Առձեռն կամ փոստային եղանակով ներկայացման դեպքում, բացառությամբ մինչև 30ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող լիցենզավորված անձանց, տեղեկատվությունը Մայքրոսոֆթ Էքսել (Microsoft Excel) ձևաչափով հանձնաժողով է ներկայացվում նաև e-reports@psrc.am էլեկտրոնային հասցեին։
      10.Հանձնաժողով ներկայացվածտեղեկատվությունում սահմանված ձևերին անհամապատասխանությունների, անճշտությունների կամ բացթողումների առկայության դեպքում լիցենզավորված անձը հանձնաժողովի կողմից տեղեկացվում է այդ մասին և օրենքով սահմանված կարգով իրազեկվելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված տեղեկատվություն կամ տեղեկատվությանն առնչվող լրացուցիչ պարզաբանումներ:
      11.Տեղեկատվության կազմման համար անհրաժեշտ սկզբնական հաշվառման փաստաթղթերում անորոշությունների, անճշտությունների և այլ վիճահարույց տվյալների առկայության, կամ տարբեր պատճառներով այդ փաստաթղթերի վավերացված չլինելու դեպքում լիցենզավորված անձը սկզբնական հաշվառման առկա փաստաթղթերի կամ իր կողմից առավել արժանահավատ համարվող ցուցանիշների հիման վրա լրացնում և հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում տեղեկատվությունը ներկայացնում է հանձնաժողով, իսկ հետագայում նոր հիմնավոր փաստերի առկայության կամ սկզբնական հաշվառման փաստաթղթերում փոփոխությունների կատարման դեպքում տեղեկատվությունում կատարում է փոփոխություններ և հանձնաժողով է ներկայացնում ճշգրտված տեղեկատվություն:
      12.Հանձնաժողով ներկայացված տեղեկատվությունում լիցենզավորված անձի կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ևս վերջինս կարող է ներկայացնել ճշգրտված տեղեկատվություն: Սույն կարգի կիրառության իմաստով՝ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված մեկից ավելի  տեղեկատվությունից առաջինը համարվում է հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված, իսկ մյուսները` ճշգրտված տեղեկատվություն:».
    3) Կարգի՝
    ա. №1 հավելվածով սահմանված ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն №1 հավելվածի.
    բ. №2 հավելվածը լրացնել 2-16 և 2-17 ձևերով՝ համաձայն №2 հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
       ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ
       ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝                                Ս.ԱՂԻՆՅԱՆ

           

     ք. Երևան
9 հոկտեմբերի 2019թ.