Բովանդակություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 1998 թվականի №39
ք. Երևան
Էներգետիկայի բնագավառում գործունեության
լիցենզավորման կանոնակարգման մասին
Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը ղեկավարվելով Էներգետիկայի մասին ՀՀ օրենքի 15 և 36-րդ հոդվածներով որոշում է՝
1․ Հաստատել‚ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը (հավելված 1)։
2․ Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի ձևերը (հավելվածներ 2, 2-1, 2-2, 2-3, 2-4, 2-5, 2-6)։
3․ Հաստատել‚ Էներգետիկայի բնագավառում լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ ֆինանսական երաշխիքների ներկայացման կարգը (հավելված 3)։
4․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 19.05.98թ. №27 որոշմամբ հաստատված‚ ՀՀ էներգետիկայի բնագավառում լիցենզավորման կարգը։
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
նախագահ՝ Վ․ Մովսեսյան