Բովանդակություն
600.0095.31.03.21
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
31 մարտի 2021 թվականի № 95Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №374Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 15.1-րդ կետում «15-օրյա ժամկետում» բառերը փոխարինել
«15 աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.
2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝2 կետով.
«15.2. Սույն կարգով նախատեսված հայտը (դիմումը) ուսումնասիրության չընդունվելուց կամ մերժվելուց հետո կրկին ներկայացման դեպքում համարվում է նոր հայտ (նոր դիմում)։».
3) Կարգի 33.1 կետի 3-րդ ենթակետում «(փորձաքննություն անցած նախագծի)» բառերը փոխարինել «(կայանի կառուցման նախագծի)» բառերով.
4) Կարգի 34-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 4-րդ ենթակետով.
«4) համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին՝ մինչև 1 ՄՎտ տեղակայվող (տեղակայված) հզորությամբ կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության գործունեության համար:».
5) Կարգի 35-րդ կետում «1-2-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերով» բառերով, և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 5-րդ ենթակետով.
«5) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում՝ 15 ՄՎտ-ը։».
6) Կարգի 46-րդ կետում «(ժամանակահատվածները)» բառից հետո լրացնել
«՝ համապատասխան փոփոխություն կատարելով նաև լիցենզիայի ժամկետում».
7) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 75.1 կետով․
«75.1. swis.trade.gov.am համացանցային կայքէջում հասանելի «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգի պաշտոնական գործարկման օրվանից Հայտատուի կողմից բնական գազի ներկրման ու արտահանման լիցենզիաների ստացման հայտի և դրան կից փաստաթղթերի ներկայացումը, հայտի մերժումը (ուսումնասիրության չընդունումը), այդ լիցենզիայի տրամադրումը, դրա ժամկետի երկարաձգումը, վերաձևակերպումը, փոփոխությունը, գործողության կասեցումը և դադարեցումը կարող է կատարվել նաև «Միասնական հայտ» էլեկտրոնային համակարգի միջոցով՝ սույն կարգով սահմանված ընթացակարգով և ժամկետներում:».
8) Կարգի 77-րդ կետի 1-ին ենթակետում «կառուցման» բառերից հետո լրացնել «(վերակառուցման)» բառը.
9) Կարգի 78-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.
«Կառուցման ժամանակահատվածի երկարաձգման դեպքում միաժամանակ նույն ժամկետի չափով ճշգրտվում է նաև արտադրության ժամանակահատվածը՝ համապատասխան փոփոխություն կատարելով լիցենզիայի ժամկետում։».
10) Կարգի 81.1-րդ կետում «կազմի 6 ամիս» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 81-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն ավելի պակաս ժամկետի հայցման դեպքի» և կետը լրացնել հետևյալ նախադասությամբ՝
«Լիցենզավորված անձի դիմումի հիման վրա կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը սույն կարգի 81-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն 6 ամսից պակաս ժամկետով երկարաձգվելուց հետո հաջորդ անգամը կարող է երկարաձգվել առավելագույնը 6 ամսով։».
11) Կարգի №2 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «հավելվածի» բառից հետո լրացնել «կամ կայանի կառուցման նախագիծը» բառերը.
12) Ուժը կորցրած ճանաչել Կարգի №3 հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետը.
13) Կարգի №3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 10.1 կետով․
«10.1. Լիցենզիայի պայմանների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը ֆորս մաժորի հետևանք լինելու հանգամանքը ենթակա է հիմնավորման լիցենզավորված անձի կողմից։»։ - Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
31 մարտի 2021թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան