Բովանդակություն
600.0002.09.01․02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հունվարի 2002 թվականի №2
ք. Երևան
«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության №0083 գործունեության
լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 30-րդ հոդվածները« «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բ) կետը, 23-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի № 39 և 2000 թվականի հունիսի 7-ի №11 որոշումներով հաստատված կարգերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2001 թվականի դեկտեմբերի 28-ի №75 որոշման 1-ին կետով սահմանված՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վրաստանի Հանրապետություն էլեկտրական էներգիայի արտահանման
№0083 գործունեության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2002 թվականի փետրվարի 10-ը: