600.0237.07.05.08

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

7 մայիսի 2008 թվականի №237Ա
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի №143Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 8-ի «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման լիցենզիաներ տրամադրելու մասին №143Ա որոշմամբ «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրված №0145 լիցենզիայի պայմանների 6.33 կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6.33 Լիցենզավորված անձը, հիմք ընդունելով Հանձնաժողովի կողմից հաստատված Լիցենզավորված անձի գնումների իրականացման սկզբունքները, պարտավոր է մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը սահմանել իր գնումների իրականացման կարգը։»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

       ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
              ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                  Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

        

                ք. Երևան
             7 մայիսի 2008թ.
                ժամը 1600