Բովանդակություն
600.0421.06.11.19
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
6 նոյեմբերի 2019 թվականի № 421Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի №143Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ՝
ա) «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) 2019 թվականի հոկտեմբերի 9-ի №157 գրությամբ հայտ է (այսուհետ՝ Հայտ) ներկայացրել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ խնդրելով 10 տարի ժամկետով երկարաձգել Հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 8-ի №143Ա որոշմամբ Ընկերությանը տրամադրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0145, ջերմային էներգիայի արտադրության №0146, ջերմային էներգիայի փոխադրման №0147 և ջերմային էներգիայի բաշխման №0148 լիցենզիաների գործողությունները,
բ) Հանձնաժողովը 2019 թվականի հոկտեմբերի 29-ի №ԳԲ/34.1-Ղ4-2/3129-19 գրությամբ դիմել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ խնդրելով դիրքորոշում հայտնել Հայտի վերաբերյալ,
գ) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2019 թվականի նոյեմբերի 1-ի №02/22.4ՏՄ/18554-19 գրությամբ հայտնել է, որ քննարկելով էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հետ և հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի №54 արձանագրային որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ուղիները» ծրագրում, ինչպես նաև ներկայում մշակվող էլեկտրաէներգետիկական համակարգի նոր ռազմավարական ծրագրում Ընկերության 1-4 բլոկների շահագործումը նախատեսված է մինչև նոր համակցված շոգեգազային ցիկլով աշխատող կայանի շահագործման մեջ մտնելը, առաջարկում է նշված լիցենզիաները երկարաձգել մինչև «ԱՐՄՓԱՈՒԵՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Երևան քաղաքում կառուցվող գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայանը շահագործման հանձնումը և ևս մեկ տարի՝ մինչև թողարկման և կարգաբերման աշխատանքների ավարտը,
դ) Հանձնաժողովի 2019 թվականի փետրվարի 13-ի №24Ա որոշմամբ «ԱՐՄՓԱՈՒԵՐ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էլեկտրակայանում էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության ԼԷ №0636 լիցենզիայով կայանի կառուցման ժամանակահատվածը ամրագրված է մինչև 2021 թվականի հոկտեմբերի 14-ը,
հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» 5-րդ և 30-րդ հոդվածները, 5.1 հոդվածի 2-րդ կետի «ե» ենթակետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, Հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374Ն որոշմամբ հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը, այդ թվում՝ կարգի 6-րդ կետը՝ Հանձնաժողովը որոշում է.
- Հանձնաժողովի 2004 թվականի նոյեմբերի 8-ի «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությանը էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության, ջերմային էներգիայի արտադրության, փոխադրման և բաշխման լիցենզիաներ տրամադրելու մասին» №143Ա որոշմամբ Ընկերությանը տրամադրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության №0145, ջերմային էներգիայի արտադրության №0146, ջերմային էներգիայի փոխադրման №0147 և ջերմային էներգիայի բաշխման №0148 լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգել մինչև 2022 թվականի հոկտեմբերի 14-ը՝ որոշման 1-ին կետի՝
1) «ա», «գ», «ե» և «է» ենթակետերում «15 տարի գործողության ժամկետով» բառերը փոխարինելով «մինչև 2022 թվականի հոկտեմբերի 14-ը գործողության ժամկետով» բառերով.
2) «բ» և «դ» ենթակետերով հաստատված №1 և №2 հավելվածներում «2019 թվականի նոյեմբերի 8-ին» բառերը փոխարինելով «2022 թվականի հոկտեմբերի 14-ը» բառերով.
3) «զ» և «ը» ենթակետերով հաստատված №3 և №4 հավելվածներում «2019 թվականի նոյեմբերի 8-ը» բառերը փոխարինելով «2022 թվականի հոկտեմբերի 14-ը» բառերով: - Ընկերությանը՝ ընդունել ի գիտություն, որ իրավասու է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում այն բողոքարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի նոյեմբերի 8-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
6 նոյեմբերի 2019թ.