600.0072.10.06.04

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2004 թվականի №72Ա

ք. Երևան

 

 

«ԵՐԵՎԱՆԻ ՋԷԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ N0003 ԵՎ N0014 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N4 որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Բավարարել «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հայտը և հինգ տարով երկարաձգել`

ա) էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության N0003 լիցենզիայի գործողության ժամկետը.

բ) ջերմային էներգիայի արտադրության N 0014 լիցենզիայի գործողության ժամկետը։

  1. Հաստատել «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության N0003 լիցենզիայի պայմանները (հավելված)։
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                                       Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

 ք. Երևան

 10 հունիսի 2004թ.

 ժամը 17։00