Բովանդակություն
600.0193.24.06․15
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 2015 թվականի №193Ա
ք. Երևան
«ԵՐԵՎԱՆԻ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
№0003 ԵՎ №0014 ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը և հաշվի առնելով «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի հունիսի 8-ի №323 գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 10-ի №8 որոշման 3-րդ կետով «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության գործունեության №0003 և ջերմային էներգիայի արտադրության գործունեության №0014 լիցենզիաները:
- Ուժը կորցրած ճանաչել՝
- Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 15-ի «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի պահուստում գտնվող սարքավորումների և ներկայանային տեխնոլոգիական ենթակառուցվածքների վրա էլեկտրական և ջերմային էներգիայի նորմատիվային ծախսերի հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» №68Ա որոշումը,
- Էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հոկտեմբերի 15-ի «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի ոչ բլոկային մասի մեկ կաթսա, մեկ տուրբին աշխատելու պայմաններում վառելիքի տեսակարար ծախսի ելակետանորմատիվային բնութագրերը և հաշվարկի մեթոդիկան հաստատելու մասին» №69Ա որոշումը,
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի հունիսի 4-ի «Երևանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության №0003 և №0014 լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգելու մասին» №72Ա որոշումը,
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հունիսի 3-ի «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության №0003 և №0014 լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգելու մասին» №261Ա որոշումը,
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հուլիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 10-ի №8 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» №258Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը,
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հունիսի 4-ի «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության №0003 և №0014 լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգելու մասին» №155Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
24 հունիսի 2015թ.
ժամը 1600