Բովանդակություն
600.0258.11.07․12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
11 հուլիսի 2012 թվականի №258Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետը, 25-րդ, 30-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1999 թվականի հունիսի 10-ի N8 որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
- Ուժը կորցրած ճանաչել Որոշման 2-րդ կետով «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված` էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության N0002 լիցենզիայի պայմանների 6.13, 6.18 և 6.20 կետերը.
- Որոշման 3-րդ կետով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված` ջերմային էներգիայի արտադրության N0014 լիցենզիայի պայմաններում (այսուհետ` Պայմաններ) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. Պայմանների 6.9 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6.9 Լիցենզավորված անձը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, լիցենզավորված գործունեության մասին տեղեկատվություն և հաշվետվություններ է ներկայացնում Հանձնաժողով, ինչպես նաև տեղեկատվություններ`
- տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից կատարված ստուգումների արդյունքների մասին,
- հաջորդ հաշվարկային ժամանակաշրջանի տեխնիկատնտեսական ցուցանիշների կանխատեսումների մասին,
- տեխնիկական վերակառուցման, վերականգնման և արդիականացման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի և դրանց իրականացմանն ուղղված ֆինանսական ներդրումների մասին:
Ներկայացված ֆինանսատնտեսական ծրագրերը պետք է հիմնավորված լինեն համապատասխան հաշվարկներով և ենթակա են համաձայնեցման Հանձնաժողովի հետ:».
բ. ուժը կորցրած ճանաչել Պայմանների 6.12 և 6.18 կետերը.
- Որոշման 3-րդ կետով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված` ջերմային էներգիայի փոխադրման N0015 լիցենզիայի պայմաններում (այսուհետ` N0015 լիցենզիայի պայմաններ) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. N0015 լիցենզիայի պայմանների 5.11 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«5.11 Լիցենզավորված անձը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, լիցենզավորված գործունեության մասին տեղեկատվություն և հաշվետվություններ է ներկայացնում Հանձնաժողով, ինչպես նաև տեղեկատվություններ`
- տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից կատարված ստուգումների արդյունքների մասին,
- հաջորդ հաշվարկային ժամանակաշրջանի տեխնիկատնտեսական ցուցանիշների կանխատեսումների մասին,
- տեխնիկական վերակառուցման, վերականգնման և արդիականացման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի և դրանց իրականացմանն ուղղված ֆինանսական ներդրումների մասին:
Ներկայացված ֆինանսատնտեսական ծրագրերը պետք է հիմնավորված լինեն համապատասխան հաշվարկներով և ենթակա են համաձայնեցման Հանձնաժողովի հետ:».
բ. ուժը կորցրած ճանաչել N0015 լիցենզիայի պայմանների 5.14 և 5.20 կետերը.
- Որոշման 3-րդ կետով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված` ջերմային էներգիայի բաշխման N0016 լիցենզիայի պայմաններում (այսուհետ` N0016 լիցենզիայի պայմաններ) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. N0016 լիցենզիայի պայմանների 6.11 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«6.11 Լիցենզավորված անձը, Հանձնաժողովի կողմից սահմանված կարգին և ձևերին համապատասխան, լիցենզավորված գործունեության մասին տեղեկատվություն և հաշվետվություններ է ներկայացնում Հանձնաժողով, ինչպես նաև տեղեկատվություններ`
- տեխնիկական հսկողություն իրականացնող մարմինների կողմից կատարված ստուգումների արդյունքների մասին,
- հաջորդ հաշվարկային ժամանակաշրջանի տեխնիկատնտեսական ցուցանիշների կանխատեսումների մասին,
- տեխնիկական վերակառուցման, վերականգնման և արդիականացման երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի և դրանց իրականացմանն ուղղված ֆինանսական ներդրումների մասին:
Ներկայացված ֆինանսատնտեսական ծրագրերը պետք է հիմնավորված լինեն համապատասխան հաշվարկներով և ենթակա են համաձայնեցման Հանձնաժողովի հետ:».
բ. ուժը կորցրած ճանաչել N0016 լիցենզիայի պայմանների 6.14 և 6.20 կետերը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
11 հուլիսի 2012թ.
ժամը 1600