600.0073.20.12․01 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

20 դեկտեմբերի 2001 թվականի №73

ք. Երևան

 

 

«Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության № 0030 և № 0044 գործունեության
լիցենզիաների 
ժամկետները երկարաձգելու մասին

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 30-րդ հոդվածները, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բ) կետը, 23-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի օգոստոսի 28-ի № 39 և 2000 թվականի հունիսի 7-ի № 11 որոշումներով հաստատված կարգերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը   որոշում է.

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 6-ի №27  որոշման 1-ին կետով սահմանված՝ «Հայէներգո» ՓԲԸ-ի կենտրոնական կարգավարական ծառայության № 0030 գործունեության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2002 թվականի մարտի 22-ը:

  1. ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 6-ի №27 որոշման 2-րդ կետով սահմանված՝ «Հայէներգո» ՓԲԸ-ի էլեկտրական էներգիայի արտահանման № 0044 գործունեության լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2002 թվականի մարտի 22-ը:

 

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան