Բովանդակություն
600. 0043․22․07․03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2003 թվականի №43Ա
ք. Երևան
«ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ
ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ № 0030 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ և 30-րդ հոդվածները‚ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի բ) ենթակետը‚ 23-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի № 4 որոշմամբ հաստատված կարգը՝ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է․
- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 6-ի №27 որոշման 1-ին կետով սահմանված՝ «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության կենտրոնական կարգավարական ծառայության № 0030 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2003 թվականի հոկտեմբերի 22-ը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ․ ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
22 հուլիսի 2003թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան