600.0028.21.05.03

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲՆԱԿԱՆ ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

21 մայիսի 2003 թվականի №28Ա

ք. Երևան

 

 

 

«ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ  0030
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ և 30-րդ հոդվածները, «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի բ) ենթակետը, 23-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի № 4  որոշմամբ հաստատված կարգը՝ Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 6-ի №27 որոշման 1-ին կետով սահմանված՝ «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության կենտրոնական կարգավարական ծառայության № 0030 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2003 թվականի հունիսի 22-ը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

       

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ
       ՄԵՆԱՇՆՈՐՀՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
            ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                         Վ․ ՄՈՎՍԵՍՅԱՆ

 

    ք. Երևան
21 մայիսի 2003 թ.
     ժամը 17:00