600.0028.16.04.02

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

16 ապրիլի 2002 թվականի №28

ք. Երևան

 

 

 

«Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի արտահանման
0044 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին

 

       Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 30-րդ հոդվածները, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բ) կետը, 23-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000  թվականի  հունիսի 7-ի №11 որոշմամբ հաստատված կարգը, ինչպես նաև «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության, «Էլեկտրոսվետ» բաժնետիրական ընկերության և «Սամցխե-Ջավախեթիի էներգաընկերության» միջև կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը  որոշում է.

«Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության Վրաստանի Հանրապետության Ախալքալակի շրջան էլեկտրական էներգիայի արտահանման №0044 լիցենզիայի՝ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 6-ի №27 որոշման 2-րդ կետով սահմանված գործողության ժամկետը երկարաձգել  մինչև  2002 թվականի մայիսի 22-ը:

        

ՀՀ էներգետիկայի կարգավորող
    հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան