Բովանդակություն
600.0034.21.05.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2002 թվականի №34
ք. Երևան
«Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի արտահանման
№0044 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 30-րդ հոդվածները, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բ) կետը, 23-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 3-ի № 24 որոշմամբ հաստատված կարգը, «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության, «Էլեկտրոսվետ» բաժնետիրական ընկերության և «Սամցխե-Ջավախեթիի էներգաընկերության» միջև կնքված էլկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը« ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
«Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության՝ Վրաստանի Հանրապետության Ախալքալակի շրջան էլեկտրական էներգիայի արտահանման № 0044 լիցենզիայի՝ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 6-ի №27 որոշման 2-րդ կետով սահմանված գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2002 թվականի հունիսի 22-ը: