Բովանդակություն
600.0033.21.05.02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մայիսի 2002 թվականի №33
ք. Երևան
«Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի արտադրության
№ 0031 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 23-րդ և 30-րդ հոդվածները, «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի բ) կետը, 23-րդ հոդվածը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հունվարի 30-ի №4 որոշմամբ հաստատված կարգը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
«Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի արտադրության №0031 գործունեության լիցենզիայի՝ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի դեկտեմբերի 6-ի №27 որոշման 1-ին կետով սահմանված գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2002 թվականի հուլիսի 1-ը: