Բովանդակություն
600.0371.26.09․12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
26 սեպտեմբերի 2012 թվականի №371Ա
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ի №564Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը և հաշվի առնելով «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի օգոստոսի 17-ի գրությունը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2010 թվականի հոկտեմբերի 27-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №564Ա`
- որոշման մեջ «Սյունիքի ու Արագածոտնի մարզերում» և «Սյունիքի և Արագածոտնի մարզերում» բառերը փոխարինել «Սյունիքի մարզում» բառերով.
- որոշումից հանել «7982ՄՀց, 8388ՄՀց» բառերը.
- որոշման 2-րդ կետով հաստատված «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության ռադիոհաճախականությունների օգտագործման №0856 թույլտվության պայմանների 4-րդ կետի 1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 9-րդ ենթակետերի աղյուսակների 1-ին, 2-րդ, 3-րդ տողերն ուժը կորցրած ճանաչել:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի օգոստոսի 17-ից, իսկ 1-ին կետի 1-ին ենթակետը` 2010 թվականի դեկտեմբերի 28-ից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
26 սեպտեմբերի 2012թ.