600.0022.13.10․00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

13 հոկտեմբերի 2000 թվականի №22

ք. Երևան

 

 

 

«Մուշեղ» արտադրական կոոպերատիվի էլեկտրաէներգիայի
ազգային ցանց առաքման 2000 թվականի քվոտան
ավելացնելու մասին

 

  Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 20-րդ հոդվածներով, հաշվի առնելով «Մուշեղ» արտադրական կոոպերատիվի էլեկտրաէներգիայի արտադրության 2000 թվականի կանխատեսումների հիմքում ընկած ջրահոսքի մեծության և հիդրոագրեգատների արդյունավետության ցուցանիշների նախագծային գնահատականներում տեղ գտած էական անճշտությունները և կոոպերատիվի էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման 2000 թվականի քվոտայի ավելացման վերաբերյալ 2000 թվականի օգոստոսի 9-ի №4 դիմումը, Հայաստանի  Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը ո ր ո շ ու մ է .

  1. «Մուշեղ» արտադրական կոոպերատիվի էլեկտրաէներգիայի ազգային ցանց առաքման 2000 թվականի քվոտան (օգոստոս-դեկտեմբեր ամիսների համար) ավելացնել 810 հազար կՎտժ-ով։
  2. «Մուշեղ» արտադրական կոոպերատիվի փոքր ՀԷԿ-ից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը 2000 թվականի նոյեմբերի 1-ից սահմանել75 դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը՝ ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի մարտի 10-ի «Էլեկտրաէներգիայի ազգային ցանց էլեկտրական էներգիայի առաքման 2000 թվականի քվոտաների սահմանման մասին» N6 որոշմամբ սահմանված ընդհանուր քվոտայի շրջանակում։
  3. 2000 թվականի նոյեմբերի 1-ից ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի փետրվարի 25-ի №3 որոշման 1-ին կետը՝ «Մուշեղ ՀԷԿ» արտադրական կոոպերատիվից (Ջերմուկի ՀԷԿ) առաքվող էլեկտրաէներգիայի համար սահմանված սակագնի մասով։

     

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
          նախագահի տեղակալ՝                                         Ն․ Գրիգորյան