600.0045.27.09.01

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

27 սեպտեմբերի 2001 թվականի №45

ք. Երևան

 

 

«Երէներգո» փակ բաժնետիրական ընկերության «Արենի» և «Ազատեկ» փոքր ՀԷԿ-երից
առաքվող էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման մասին

 

     Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 21-րդ հոդվածը և 22-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. «Երէներգո» ՓԲԸ-ի «Արենի» և «Ազատեկ» փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի միասնական սակագինը տարանջատել և սահմանել.

ա) «Արենի» փոքր ՀԷԿ-ից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 11.185 դրամ/կՎտժ՝ ներառյալ ԱԱՀ-ն  և  9.321 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի:

բ) «Ազատեկ» փոքր ՀԷԿ-ից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 18.731 դրամ/կՎտժ՝ ներառյալ ԱԱՀ-ն  և  15.609 դրամ/կՎտժ՝ առանց ԱԱՀ-ի:

  1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի փետրվարի 25-ի №3 որոշման 1-ին կետը՝  «Երէներգո» ՓԲԸ-ի «Արենի», «Ազատեկ» փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի համար սահմանված սակագնի մասով:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի նոյեմբերի 1-ից:

 

 

ՀՀ էներգետիկայի կարգավորող
   հանձնաժողովի նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան