Բովանդակություն
600.0406.31.08.2011
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
31 օգոստոսի 2011 թվականի №406Ա
ք. Երևան
«ԿԱՊԱՆ-ԷՆԵՂԺԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՈՂՋԻ-2 ՀԷԿ» ԵՎ «ՈՂՋԻ-3 ՀԷԿ» ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» №207Ն, 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» №275Ն և 2010 թվականի նոյեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2011 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» №651Ն որոշումները և հաշվի առնելով «ԿԱՊԱՆ-ԷՆԵՂԺԻ» փակ բաժնետիրական ընկերության 2011 թվականի օգոստոսի 20-ի №20-ԿԷ-08 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- «ԿԱՊԱՆ-ԷՆԵՂԺԻ» փակ բաժնետիրական ընկերության «Ողջի-2 ՀԷԿ» և «Ողջի-3 ՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 12,853 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 15,424 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
- «ԿԱՊԱՆ-ԷՆԵՂԺԻ» փակ բաժնետիրական ընկերությանը` ընդունել ի գիտություն, որ «ԿԱՊԱՆ-ԷՆԵՂԺԻ» փակ բաժնետիրական ընկերության «Ողջի-2 ՀԷԿ» և «Ողջի-3 ՀԷԿ» փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը 2012 թվականի ապրիլի 1-ից կհաշվարկվի համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» №207Ն որոշման:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 2000 թվականի փետրվարի 25-ի «Փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագների մասին» №3 որոշման 1-ին կետի «ԿԱՊԱՆ-ԷՆԵՂԺԻ» ՓԲԸ-ի «Ողջի-2 ՀԷԿ», «Ողջի-3 ՀԷԿ»՝ 9,6 դրամ/կՎտժ» տողը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հոկտեմբերի 1-ից և գործում է մինչև 2012 թվականի ապրիլի 1-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք.Երևան
31 օգոստոսի 2011թ.