Բովանդակություն
600.0525.13.10.2010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
13 հոկտեմբերի 2010 թվականի №525Ա
ք. Երևան
«ԻՋԵՎԱՆԻ ՀԷԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ԻՋԵՎԱՆ» ՓՈՔՐ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» №207Ն, 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» №275Ն և 2009 թվականի նոյեմբերի
25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2010 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» №738Ն որոշումները և հաշվի առնելով «Իջևանի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2010 թվականի սեպտեմբերի 28-ի №04 գրությունը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- «Իջևանի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Իջևան» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը սահմանել 12,224 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 14,669 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
- «Իջևանի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` ընդունել ի գիտություն, որ «Իջևանի ՀԷԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Իջևան» փոքր հիդրոէլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը 2011 թվականի մայիսի 13-ից կհաշվարկվի համաձայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի մայիսի 4-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և այդ կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2007 թվականի վաճառքի սակագները սահմանելու մասին» №207Ն որոշման:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովի 1998 թվականի դեկտեմբերի 1-ի «Փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի 1999 թվականի սակագների մասին» №56 որոշմամբ «Իջևանի ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության «Իջևան» փոքր հիդրոէլեկտրակայանի համար սահմանված 14,63 դրամ/կՎտժ սակագինը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի նոյեմբերի 13-ից և գործում է մինչև 2011 թվականի մայիսի 13-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք.Երևան
13 հոկտեմբերի 2010թ.