ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

 

1 դեկտեմբերի 1998 թվականի №56

ք. Երևան

 

Փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի 1999 թվականի
սակագների մասին

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածը և 20-րդ հոդվածի ա) կետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.

Սահմանել 1999 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

Այրում ՀԷԿ՝ 9,68 դրամ/կՎտժ Արմավիր ՀԷԿ՝ 13,99դրամ/կՎտժ

Արենի ՀԷԿ՝ 15,83 դրամ/կՎտժԱգարակ ՀԷԿ՝16,62 դրամ/կՎտժ

Շաքի ՀԷԿ՝ 12,79 դրամ/կՎտժ Մեղրի ՀԷԿ՝13,52 դրամ/կՎտժ

Ազատեկ ՀԷԿ՝ 16,45 դրամ/կՎտժ Ջերմուկ ՀԷԿ՝ 15,42դրամ/կՎտժ

Իջևան ՀԷԿ՝ 14,63 դրամ/կՎտժ

 

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
                  նախագահ՝                                         Վ․ Մովսեսյան