Բովանդակություն
600.0047.22.02.12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
22 փետրվարի 2012 թվականի № 47Ա
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել`
1) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 4.827 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5.792 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 3041.62 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 3649.94 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2) «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 25.399 դրամ/կՎտժ՝առանց ավելացված արժեքի հարկի և 30.479 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 715.64 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 858.77 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 25.399 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 30.479 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 0.408 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.490 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 1927.14 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 2312.57 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 4.078 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 4.894 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 189.19 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 227.03 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
5) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 0.774 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.929 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 449.09 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 538.91 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
6) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 21.65 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 25.98 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
7) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
ա. էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակի համար)՝ 0.3322 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.3986 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ -ի համար` 0.3322 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 0.3986 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
8) «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
ա. էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 93.9496 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 112.7395 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` 0.1665 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, առանց ավելացված արժեքի հարկի և 0.1998 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
9) «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
ա. էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 9.0513 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 10.8616 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման սակագինը` 0.016 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, առանց ավելացված արժեքի հարկի և 0.0192 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը: - Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2011թվականի փետրվարի 28 -ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» № 73Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1 -ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ.ՆԱԶԱՐՅԱՆ
ք.Երևան
22 փետրվարի 2012թ.