Բովանդակություն
600.0768.27.12.18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2018 թվականի № 768Ա
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №581Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 37-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի №125Ն, 2013 թվականի հոկտեմբերի 23-ի №359Ն, 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն, 2016 թվականի հունիսի 15-ի №166Ա, №167Ա որոշումները և 2015 թվականի հունիսի 17-ի №172Ա որոշման 2-րդ կետով հաստատված «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանների 10-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել`
1) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 3.41 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 4.092 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
բ. հզորության դրույքը՝ 5228.98 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի և 6274.78 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
1) «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 31.671 դրամ/կՎտժ՝առանց ավելացված արժեքի հարկի և 38.005 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
բ. հզորության դրույքը՝ 731.12 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի և 877.34 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
3) «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 17.015 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 20.418 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
բ. հզորության դրույքը՝ 4656.47 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5587.76 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4) «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 6.876 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 8.251 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
բ. հզորության դրույքը՝ 2559.03 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի և 3070.84 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
5) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 4.472 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5.366 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
բ. հզորության դրույքը՝ 1037.66 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1245.19 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
6) «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 26.068 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 31.282 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
բ. հզորության դրույքը՝ 491.42 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի և 589.7 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
7) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
ա. էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակի համար)՝ 1.2137 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.4564 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
բ. էլեկտրաէներգիա արտահանելու իրավունք ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 1.2137 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.4564 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
8) «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
ա. էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 135.184 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 162.2208 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը․
բ. էլեկտրաէներգիա արտահանելու իրավունք ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 0.2719 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.3263 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
9) «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
ա. էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 20.7648 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 24.9178 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիա արտահանելու իրավունք ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 0.0418 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.0502 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: - Սահմանել, որ հաշվարկային տարվա ընթացքում, սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների սակագների հաշվարկում ներառված Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի սպասարկման և մարման, իսկ «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար՝ նաև վառելիքային, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի համար՝ նաև նորոգման ծախսերը սակագների հաշվարկներում ներառված մեծությունների համեմատ փաստացի ավելի քիչ ծախսելու դեպքում, այդ ընկերությունները պարտավոր են առաջացող լրացուցիչ դրամական միջոցները կուտակել այդ նպատակով բացված համապատասխան հաշվեհամարին: Նշված միջոցները կարող են ծախսվել այլ ծախսային ուղղություններով միայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017թվականի դեկտեմբերի 27-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի №421Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №581Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի փետրվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ՝ Մ.ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
ք. Երևան
27 դեկտեմբերի 2018թ.