600.0191.07.06.13

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հունիսի 2013 թվականի №191Ա
ք. Երևան

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» №272Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել`
    1)«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
    ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 5.059 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 6.071 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. հզորության ամսական վճարը՝ 3618.62 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 4342.34 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    2)«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
    ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 30.983 դրամ/կՎտժ՝առանց ավելացված արժեքի հարկի և 37.180 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. հզորության ամսական վճարը՝ 850.01 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1020.01 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    գ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 30.983 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 37.180 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    3)«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի համար երկդրույք սակագնային համակարգում՝
    ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 14.662 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 17.594 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. հզորության ամսական վճարը՝ 1824.96 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 2189.95 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    4)«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
    ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 6.834 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 8.201 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. հզորության ամսական վճարը՝ 260.99 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 313.19 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    5)«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
    ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 0.776 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.931 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. հզորության ամսական վճարը՝ 653.16 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 783.79 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    6)«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` 33.4դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 40.08 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    7)«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
    ա. էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակի համար)՝ 1.0657 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.2788 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 1.0657 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 1.2788 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    8)«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
    ա. էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 98.5264 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 118.2317 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` 0.1892 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, առանց ավելացված արժեքի հարկի և 0.2270 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    9)«Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
    ա. էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 13.0262 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 15.6314 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման սակագինը` 0.0250 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, առանց ավելացված արժեքի հարկի և 0.0300 դրամ` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար, ներառյալ ավելացված արժեքի հարկը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012թվականի փետրվարի 22 -ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» №47Ա որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 7-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
   ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
        ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                           Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

         ք. Երևան
   7 հունիսի 2013թ․