600.0581.27.12.17

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

27 դեկտեմբերի 2017 թվականի № 581Ա
ք. Երևան

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի 421Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի №125Ն, 2013 թվականի հոկտեմբերի 23-ի №359Ն, 2017 թվականի օգոստոսի 9-ի №344Ն, 2016 թվականի հունիսի 15-ի №166Ա, №167Ա որոշումները և 2015 թվականի հունիսի 17-ի №172Ա որոշման 2-րդ կետով հաստատված «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանների 28-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել`
    1) «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
    ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 1,958 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 2,35 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
    բ. հզորության դրույքը՝ 4632,13 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5558,56 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    2) «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
    ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 31,49 դրամ/կՎտժ՝առանց ավելացված արժեքի հարկի և 37,788 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
    բ. հզորության դրույքը՝ 939,33 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1127,2 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
    3) «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի համար երկդրույք սակագնային համակարգում՝
    ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 20,284 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 24,341 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
    բ. հզորության դրույքը՝ 4950,62 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5940,74 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    4) «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
    ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 6,907 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 8,288 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
    բ. հզորության դրույքը՝ 1910,56 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի և 2292,67 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    5) «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
    ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 4,213 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5,056 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
    բ. հզորության դրույքը՝ 1011,25 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1213,5 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    6) «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանի համար երկդրույք սակագնային համակարգում՝
    ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 26,556 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 31,867 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
    բ. հզորության դրույքը՝ 650,03 դրամ/կՎտ՝ յուրաքանչյուր ամսվա պայմանագրային պատրաստական հզորության համար՝ առանց ավելացված արժեքի հարկի և 780,04 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    7) «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
    ա. էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակի համար)՝ 1,1169 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1,3403 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը․
    բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 1,1169 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1,3403 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    գ. էլեկտրաէներգետիկական համակարգում վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակներում էլեկտրական էներգիայի ներկրման սակագինը՝ 31,49 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 37,788 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    8) «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
    ա. էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 129,7813 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 155,7376 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը․
    բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 0,2457 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0,2948 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
    9) «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
    ա. էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 20,5299 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 24,6359 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
    բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական շուկայի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 0,0389 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0,0467 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
  2. Սահմանել, որ հաշվարկային տարվա ընթացքում, սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների սակագների հաշվարկում ներառված Հայաստանի Հանրապետության կառավարությունից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության երաշխիքով ստացված արտոնյալ վարկերի սպասարկման և մարման, իսկ «Հայկական ատոմային էլկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար՝ նաև վառելիքային, «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի համար՝ նաև նորոգման ծախսերը փաստացի ավելի քիչ ծախսելու դեպքում, այդ ընկերությունները պարտավոր են առաջացող լրացուցիչ դրամական միջոցները կուտակել այդ նպատակով բացված համապատասխան հաշվեհամարին: Նշված միջոցները կարող են ծախսվել այլ ծախսային ուղղություններով միայն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման համաձայն:
  3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թվականի դեկտեմբերի 23-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №421Ա որոշումը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի փետրվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
         ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆԱԽԱԳԱՀ՝                              Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

     ք. Երևան
27 դեկտեմբեր 2017թ.