Բովանդակություն
600.0232.01.07.14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
1 հուլիսի 2014 թվականի № 232Ա
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» № 359Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել`
1)«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 4.772 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5.726 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 4156.78 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 4988.14 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2)«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 30.771 դրամ/կՎտժ՝առանց ավելացված արժեքի հարկի և 36.925 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 862.67 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1035.2 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 30.771 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 36.925 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3)«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 15.111 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 18.133 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 5399.12 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 6478.94 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4)«Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 6.648 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 7.978 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 250.31 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 300.37 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
5)«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 1.727 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 2.072 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 654.47 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 785.36 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
6)«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` 33.4դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և08 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
7)«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
ա. էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակի համար)՝ 1.3644 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.6373 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ -ի համար` 1.3644 դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 1.6373 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
8)«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
ա. էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 105.0935 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 126.1122 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 0.1941 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.2329 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
9)«Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
ա. էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 13.4301 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 16.1161 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման սակագինը` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 0.0248 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.0298 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: - Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013թվականի հունիսի 7 -ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» № 191Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի օգոստոսի 1 -ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
01 հուլիսի 2014թ