Բովանդակություն
600.0191.24.06.16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
24 հունիսի 2016 թվականի № 191Ա
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի №173Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» №359Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել`
1)«Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 6.418 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 7.702 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 4079.41 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 4895.29 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
2)«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 33.099 դրամ/կՎտժ՝առանց ավելացված արժեքի հարկի և 39.719 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 932.72 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1119.26 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
գ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 33.099 դրամ/կՎտժ՝առանց ավելացված արժեքի հարկի և 39.719 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3)«Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 17.767 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 21.32 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 4707.83 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5649.4 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
4)«Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝
ա. առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 4.504 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5.405 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. հզորության ամսական վճարը՝ 581.19 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 697.43 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
5)«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` 33դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 6 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
6)«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
ա. էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակի համար)՝ 1.2802 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.5362 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 1.2802 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.5362 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
7)«Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
ա. էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 115.2512 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 138.3014 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 0.216 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.2592 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
8)«Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից`
ա. էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 31.4308 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 37.717 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման սակագինը` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 0.0589 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.0707 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը: - Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թվականի հունիսի 17-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 1-ի №232Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №173Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի օգոստոսի 1 -ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք.Երևան
22 հունիսի 2016թ.