600.0173.17.0615

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

17 հունիսի 2015 թվականի №173Ա

ք. Երևան

 

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի 232Ա ՈՐՈՇՈՒՄՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» № 359Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Սահմանել`
  • «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա.  առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 4,597 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5.516 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ.  հզորության ամսական վճարը՝ 3608,78 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 4330.54 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա.  առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 35,775 դրամ/կՎտժ՝առանց ավելացված արժեքի հարկի և 42,930 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ.  հզորության ամսական վճարը՝ 957,7 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1149,24 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

գ.  էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 35,775 դրամ/կՎտժ՝առանց ավելացված արժեքի հարկի և 42,930 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերության համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկի համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա.  առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 18,5 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 22,2 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ.  հզորության ամսական վճարը՝ 3564,11 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 4276,93 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա.  առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 4,562 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 5,474 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ.  հզորության ամսական վճարը՝ 1184,72 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1421,66 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում՝

ա.  առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 4,135 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 4,962 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ.  հզորության ամսական վճարը՝ 629,85 դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 755.82 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանից առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը` 35դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 42 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
  • «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝

ա.  էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը (հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի քանակի համար)՝ 0,8595 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.0314 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ.  էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագինը՝ արտահանված յուրաքանչյուր կՎտժ -ի համար`  0,8595 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1.0314 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

ա.  էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 104.2212 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 125.0654 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ.  էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագինը` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 0.1929 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 0.2315 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

  • «Հաշվարկային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

ա.  էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման հաստատագրված ամսական վճարը` 28,9943 միլիոն դրամ` առանց ավելացված արժեքի հարկի և 34,7932 միլիոն դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ.  էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման սակագինը` արտահանված յուրաքանչյուր կՎտժ-ի համար` 0.0537 դրամ՝  առանց ավելացված արժեքի հարկի և 0.0644 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թվականի հուլիսի 1 -ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագների մասին» №232Ա որոշումը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի օգոստոսի 1-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                                                 Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

      ք. Երևան
17 հունիսի 2015թ.