600.0448.23.1215

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

23 դեկտեմբերի 2015 թվականի №448Ա

ք. Երևան

 

 

«ՔՈՆԹՈՒՐԳԼՈԲԱԼ ՀԻԴՐՈ ԿԱՍԿԱԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԱԿԱԳԻՆԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի №173Ա ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, 21-րդ, 22-րդ հոդվածները, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը,  Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 17-ի №172Ա որոշման 2-րդ կետով հաստատված «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիայի պայմանների 28-րդ կետը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության, «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության, «ՔոնթուրԳլոբալ Տերրա Հոլդինգս Էս-Ա-Էր-Էլ» բաժնետիրական ընկերության և «Սի-Ջի Սոլյուշնս Գլոբալ Հոլդինգ Քամփնի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2015 թվականի հունիսի 8-ին ստորագրված գույքի առուվաճառքի պայմանագրի Ա հավելվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. «ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» փակ բաժնետիրական ընկերության համար երկդրույք սակագնային համակարգում սահմանել՝
  • առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 6.652դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի և982 դրամ/կՎտժ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
  • հզորության ամսական վճարը՝ 1650,19դրամ/կՎտ՝ առանց ավելացված արժեքի հարկի և 1980,23 դրամ/կՎտ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:
  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի հունիսի 17-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի սակագները սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014թվականի հուլիսի 1-ի №232Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» №173Ա որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի փետրվարի 1-ից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ`                                                 Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

 

        ք. Երևան
23 դեկտեմբերի 2015թ.