Բովանդակություն
600.0107.09.03․22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
09 մարտի 2022 թվականի №107Ա
ք. Երևան
«ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ №ՌՌԳ/ԱՏ-007/1 ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ
ՃԱՆԱՉԵԼՈՒ, №ՌՌԳ/ԱՏ-002/1, №ՌՌԳ/ԱՏ-008/1 ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի №537Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 12-րդ, 13-րդ հոդվածները, «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ, 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայություն-ները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 2011 թվականի ապրիլի 13-ի №169Ն, 2011 թվականի մայիսի 11-ի №231Ն որոշումները և հաշվի առնելով «Տելեկոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) 2022 թվականի փետրվարի 23-ի գրությունը` հանձնաժողովը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2005 թվականի մայիսի 11-ին «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված, հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի №161Ա որոշմամբ երկարաձգված և 2020 թվականի նոյեմբերի 19-ի №412Ա որոշմամբ ընկերության անվամբ վերաձևակերպված ռադիոէլեկտրոնային միջոցների տեղադրման համար ռադիոհաճախությունների հատկացման ՌՌԳ/ԱՏ-007/1 թույլտվությունը։
2. Երկարաձգել՝
1) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից 2005 թվականի մայիսի 11-ին «ԱրմենՏել» համատեղ ձեռնարկություն փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված, հանձնաժողովի 2012 թվականի մայիսի 11-ի №161Ա որոշմամբ երկարաձգված և 2020 թվականի նոյեմբերի 19-ի №412Ա որոշմամբ ընկերության անվամբ վերաձևակերպված ռադիոէլեկտրոնային միջոցների տեղադրման համար ռադիոհաճախությունների հատկացման №ՌՌԳ/ԱՏ-002/1, №ՌՌԳ/ԱՏ-008/1 թույլտվությունների գործողության ժամկետները մինչև 2028 թվականի մարտի 3-ը,
2) հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերությանը ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություն տրամադրելու մասին» №537Ա որոշմամբ տրամադրված և հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 19-ի №412Ա որոշմամբ ընկերության անվամբ վերաձևակերպված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման №1021 թույլտվության գործողության ժամկետը՝ որոշման 1-ին կետում «10 տարի» բառերը փոխարինելով «մինչև 2028 թվականի մարտի 3-ը» բառերով, իսկ 2-րդ կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երեսնօրյա ժամկետում կարող է բողոքարկվել հանձնաժողով կամ երկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանն օրենքով սահմանված կարգով իրազեկելու օրվան հաջորդող օրվանից՝ բացառությամբ որոշման 2-րդ կետի, որի 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունիսի 25-ից, իսկ 2-րդ ենթակետը՝ 2022 թվականի դեկտեմբերի 20-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
09 մարտի 2022թ.