Բովանդակություն
600.0058.23.02.07
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
23 փետրվարի 2007 թվականի №58Ն
ք. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի №109Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի է) կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» №109Ն որոշմամբ հաստատված №5 հավելվածում «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման՝ բաշխող-հաղորդող պայմանագրի օրինակելի ձևում» (այսուհետև՝ պայմանագիր), կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) պայմանագրի 3.1 կետը շարադրել նոր խմբագրությամբ. «3.1. Հաղորդման ծառայության մատուցման սակագինը սահմանվում է Հանձնաժողովի կողմից։».
2) ուժը կորցրած ճանաչել պայմանագրի 4.4.2. ենթակետը, 9.4. կետի 3-րդ պարբերությունը և 9.9. կետը.
3) պայմանագրի 6.1 կետից հանել “հաստատագրված ամսական վճար՝ դրամ/ամիս” և «կամ նվազեցման դեպքում կիրառվող հավելավճարները» բառերը.
4) պայմանագրի 7.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ. «7.3. Կողմերի միջև օպերատիվ փոխհարաբերությունները կարգավորվում են Հանձնաժողովի 2005 թվականի օգոստոսի 9-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» №110Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի և էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված այլ անձանց փոխհարաբերությունների կարգով և 2006 թվականի հունիսի 21-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի բաշխման և արտադրման, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց օպերատիվ փոխհարաբերությունների կարգը հաստատելու մասին» №112Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի բաշխման և արտադրման, հաղորդման լիցենզիա ունեցող անձանց օպերատիվ փոխհարաբերությունների կարգով»։
5) պայմանագրի 8.2. կետում «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության» բառերը փոխարինել «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության» բառերով.
6) պայմանագրի 9.6. կետից հանել «(այդ թվում՝ տեխնիկական կորուստների մեծացումը)» բառերը և կետը «կողմից» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով» բառերով.
7) պայմանագրի 14.2. կետում №6 “200--թ--- տեխնոլոգիական նորմատիվային կորուստների եռամսյակային ցուցանիշների գերազանցման (նվազեցման) համար տույժերի (հավելավճարների) հաշվարկման ակտ» հավելվածի վերնագրից հանել «(նվազեցման)» և «(հավելավճարների)»բառերը.
8) պայմանագրի №2՝ «Էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների մասին համաձայնագիր» հավելվածի 1-ին և 2-րդ կետերից հանել «Ծառայության հաստատագրված ամսական վճար____ դրամ/ամիս» բառերը.
9) պայմանագրի №6՝ “200--թ--- տեխնոլոգիական նորմատիվային կորուստների եռամսյակային ցուցանիշների գերազանցման (նվազեցման) համար տույժերի (հավելավճարների) հաշվարկման ակտ» հավելվածի վերնագրից հանել «նվազեցման» և «(հավելավճարների)», 5-րդ տողից հանել «հավելավճարը կամ» բառերը, իսկ հավելվածի 4-րդ տողը շարադրել նոր խմբագրությամբ. «4.» Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (Հրազ ՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության էլեկտրաէներգիայի դրույքը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ
ք. Երևան
23 փետրվարի 2007թ.
ժամը 17։00