600.0329.25.09.13

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

25 սեպտեմբերի 2013 թվականի № 329Ն
 ք. Երևան

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի №109Ն ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17‑րդ հոդվածի 1-ին մասի է) կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70‑րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «Էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» №109Ն որոշման 1-ին կետի`
    ա) ենթակետով հաստատված №1 հավելվածի` էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի (30 ՄՎտ և ավելի տեղակայված հզորություն ունեցող արտադրող-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևի 7.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «7.2 Սույն պայմանագրի 6.3 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:»
    բ) ենթակետով հաստատված №2 հավելվածի` էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորություն ունեցող արտադրող (փոքր հիդրոէլեկտրակայաններ)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևի 7.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «7.2 Սույն պայմանագրի 6.2 կետում նշված վճարման ժամկետի խախտման դեպքում Վաճառողն իրավունք ունի Գնորդից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:»
    գ) ենթակետով հաստատված №3 հավելվածի` հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման (բաշխող-հաշվարկային կենտրոն) պայմանագրի օրինակելի ձևի 5.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «5.2 Սույն պայմանագրի 4.4 կետում նշված ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:»
    դ) ենթակետով հաստատված №4 հավելվածի` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման (բաշխող-համակարգի օպերատոր) պայմանագրի օրինակելի ձևի 5.2 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «5.2 Սույն պայմանագրի 4.4 կետում նշված ժամկետի խախտման դեպքում Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:»
    ե) ենթակետով հաստատված №5 հավելվածի` էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության մատուցման (բաշխող-հաղորդող) պայմանագրի օրինակելի ձևի 8.3 կետը շարադրել նոր խմբագրությամբ.
    «8.3 Սույն պայմանագրի 6.4 կետում նշված ժամկետի խախտման դեպքում, Կատարողն իրավունք ունի Պատվիրատուից պահանջել վճարելու տույժ` յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված գումարի 0.1 տոկոսի չափով: Ընդ որում, առաջնահերթության կարգով վճարվում է տույժը, ապա չվճարված գումարը:»
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
      ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
           ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝              Ռ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

     ք. Երևան
25 սեպտեմբերի 2013թ.