Բովանդակություն
600.0078.31.10․02
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 հոկտեմբերի 2002 թվականի №78Ն
ք. Երևան
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ (ՄԵԾԱԾԱԽ ԳՆՈՐԴ (ՎԱՃԱՌՈՂ)-ԲԱՇԽՈՂ)
ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի է) ենթակետը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հաստատել էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մեծածախ գնորդ(վաճառող)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը (հավելված):
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի հունիսի 19-ի «Էլեկտրաէներգիայի առուվաճառքի (մեծածախ գնորդ(վաճառող)-բաշխող) պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» N 28 որոշումը և օգոստոսի 10-ի «ՀՀ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2001 թվականի ապրիլի 10-ի N 14, հունիսի 19-ի N28 և N29 որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին» N 35 որոշման 3-րդ կետը։
- Հանձնարարել «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 15-օրյա ժամկետում վերակնքել պայմանագրերը՝ դրանք համապատասխանեցնելով սույն որոշմամբ հաստատված օրինակելի ձևին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք. Երևան
31 հոկտեմբերի 2002թ.
Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխություններ և ինկորպորացիաներ
Մայր փաստաթուղթ:
Մայր փաստաթղթին փոփոխող փաստաթղթերը
Համապատասխան ինկորպորացիան