600.0031.29.12․00

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

29 դեկտեմբերի 2000 թվականի №31

ք. Երևան

 

 

Էլեկտրաէներգետիկայի ոլորտի սակագների մասին

 

      Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

  1. Սահմանել՝

1.1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար`

  • միադրույք սակագնային համակարգում առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 9.341դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
  • երկդրույք սակագնային համակարգում՝
  • առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 4.375դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
  • հզորության ամսական վճարը՝ 2929.44դրամ/կՎտ, ներառյալ ավելացված արժեքի հարկը։

1.2. «Հրազդանի ջերմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար՝

  • միադրույք սակագնային համակարգում առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 17.751դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
  • երկդրույք սակագնային համակարգում՝
  • առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 14.515դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
  • հզորության ամսական վճարը՝ 656.47դրամ/կՎտ, ներառյալ ավելացված արժեքի հարկը։

1.3. «Երևանի ջերմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության համար՝

  • միադրույք սակագնային համակարգում առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 18.967դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
  • երկդրույք սակագնային համակարգում՝
  • առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 15.604դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
  • հզորության ամսական վճարը՝ 1978.54դրամ/կՎտ, ներառյալ ավելացված արժեքի հարկը։

1.4. «Որոտանի ՀԷԿ -երի համալիր» փակ բաժնետիրական ընկերության համար՝

  • միադրույք սակագնային համակարգում առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 3.004դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
  • երկդրույք սակագնային համակարգում՝
  • առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 1.896դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
  • հզորության ամսական վճարը՝ 215.13դրամ/կՎտ, ներառյալ ավելացված արժեքի հարկը։

1.5. «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության համար՝

  • միադրույք սակագնային համակարգում առաքվող էլեկտրաէներգիայի սակագինը՝ 6.299դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
  • երկդրույք սակագնային համակարգում`
  • առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը՝ 2.299դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
  • հզորության ամսական վճարը՝ 584.56դրամ/կՎտ, ներառյալ ավելացված արժեքի հարկը։

1.6. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության համար՝

  • միադրույք սակագնային համակարգում ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության սակագինը՝ 1.069դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը.
  • երկդրույք սակագնային համակարգում՝
  • ցանց մուտք գործած էլեկտրաէներգիայի հաղորդման ծառայության վճարը՝ 0.305դրամ/կՎտժ, ներառյալ ավելացված արժեքի հարկը,
  • ծառայության հաստատագրված ամսական վճարը՝ 334.90մլն դրամ, ներառյալ ավելացված արժեքի հարկը։

1.7. Բաշխիչ ընկերություններին «Հայէներգո» ՓԲԸ-ի կողմից վաճառվող էլեկտրաէներգիայի հետևյալ սակագները՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

«Երևանի էլեկտրացանց» ՓԲԸ-ին՝ 16.225 դրամ/կՎտժ

«Կենտրոնական էլեկտրացանց» ՓԲԸ-ին՝ 12.178 դրամ/կՎտժ

«Հյուսիսային էլեկտրացանց» ՓԲԸ-ին՝ 8.166 դրամ/կՎտժ

  «Հարավային էլեկտրացանց» ՓԲԸ-ին՝ 12.635 դրամ/կՎտժ

  1. Ընդունել ի գիտություն, որ բաշխիչ ընկերություններին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագներում ներառված են նաև «Հայէներգո» և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ների ծառայության դիմաց վճարները։
  2. Սույն որոշման 1.1-1.6 կետերում նշված ընկերություններին` 2001թվականի փետրվարի 1-ից մինչև 2001 թվականի մարտի 31 -ն ընկած ժամանակահատվածում հաշվառումն իրականացնել և՛ միադրույք‚ և՛ երկդրույք սակագնային համակարգերով‚ իսկ 2001 թվականի ապրիլի 1-ից միայն երկդրույք սակագնային համակարգով։
  3. «Հայէներգո» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 2001թվականի փետրվարի 1-ից մինչև 2001 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում սույն որոշման 1.1-1.6 կետերում նշված ընկերությունների հետ հաշվարկների և վճարումների համար հիմք ընդունել միադրույք սակագնային համակարգով կատարված հաշվարկները‚ իսկ 2001 թվականի ապրիլի 1-ից՝ երկդրույք սակագնային համակարգով կատարված հաշվարկները։

     5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի փետրվարի 1-ից

 

 

 

ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի
          նախագահի տեղակալ՝                                         Ն․ Գրիգորյան