Բովանդակություն
600.0018.15.04.03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 2003 թվականի №18Ա
ք. Երևան
«ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆՅԱՆ ԿԱՍԿԱԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ
(ՀԶՈՐՈՒԹՅԱՆ) ՍԱԿԱԳՆԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի ա) ենթակետը, 22-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 20.03.03թ. N405-Ա որոշումը և ՀՀ կառավարության 20.03.03թ. նիստի N 11 արձանագրությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել «Սևան-Հրազդանյան կասկադ» փակ բաժնետիրական ընկերության համար՝ երկդրույք սակագնային համակարգում՝
ա) առաքվող էլեկտրական էներգիայի դրույքը՝ 3.744 դրամ/կՎտժ, առանց ավելացված արժեքի հարկի,
բ) հզորության ամսական վճարը՝ 1082.81 դրամ/կՎտ, առանց ավելացված արժեքի հարկի:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի 2002 թվականի հուլիսի 31-ի «Էլեկտրաէներգետիկայի ոլորտի սակագների մասին» N 53Ա որոշման 1.5 կետը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի մայիսի 16-ից:
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի կարգավորող
հանձնաժողովի նախագահ՝ Վ․ Մովսեսյան
ք․ Երևան
15 ապրիլի 2003թ.
ժամը 1700